Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ, հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիսարևելյան հատվածում:
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը», - փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչությունը: